1win-ի Գաղտնիության Քաղաքականությունը

1win-ը ձգտում է հաստատել վստահելի հարաբերություններ մեր յուրաքանչյուր հաճախորդի հետ: 1win-ի Գաղտնիության Քաղաքականությունն ընդգրկում է գործողությունների ողջ շրջանակը, որոնք մենք ձեռնարկում ենք ձեր Անձնական տվյալների պաշտպանության համար, երբ Դուք օգտվում եք մեր կայքից: Սույն Գաղտնիության Քաղաքականությունը վերաբերում է 1win-ին պատկանող և վերջինիս կողմից շահագործվող բոլոր կայքերին և 1win-ի կողմից մատուցվող բոլոր ծառայություններին: Համաձայնելով այս քաղաքականությանը՝ Դուք հաստատում եք, որ հասկանում և ընդունում եք մեր գործելակերպը, ներառյալ Ձեր անձնական տվյալների հավաքագրումը, պահպանումը և օգտագործումը:

Ինչպես ենք Մենք Հավաքագրում Անձնական Տվյալները

Երբ մեր հաճախորդները օգտվում են 1win-ի ծառայություններից՝ այցելելով կայք, մենք հավաքագրում ենք նրանց անձնական տվյալները հետևյալ կերպ.

Անմիջապես Ձեզնից հավաքագրվող տեղեկություններ

Երբ Դուք այցելում եք մեր 1win-ի Կայքը կամ օգտվում եք մեր Ծառայություններից, մենք կարող ենք խնդրել Ձեզ տրամադրել Ձեր Անձնական Տվյալները: Օրինակ՝ կոնտակտային տվյալներ կամ որոշ փաստաթղթեր՝ գրանցման, նույնականացման և փողերի լվացման դեմ պայքարի համար: Մենք կարող ենք նաև հավաքագրել Ձեր տվյալները նույնականացման գործընթացի ժամանակ՝ խարդախության կանխարգելման նպատակներով, կամ երբ Դուք կապ եք հաստատում մեր աջակցության թիմի հետ:

Տեղեկությունների ավտոմատ հավաքագրում

Երբ այցելում եք մեր 1win կայք, մենք ավտոմատ կերպով հավաքագրում ենք Ձեր մասին որոշ տեղեկություններ, ինչպիսիք են՝

  • IP հասցեն,
  • Օպերացիոն համակարգը,
  • Սարքի տեսակը և կարգավորումները, 
  • Բրաուզերի տեսակը և կարգավորումները,
  • Անսարքությունների վերացման մասին հաշվետվությունները և համակարգի գործունեությունը,
  • Ամսաթիվը, ժամը և էջի URL-ը, որով Դուք մուտք եք գործել մեր Կայք,
  • Մեզ հետ կատարած գործարքների տվյալները,
  • Ձեր հաշվի գործունեության մասին տվյալները։

Այս տեղեկությունների մի մասը հավաքագրվում է cookie-ների և երրորդ կողմի գործիքների միջոցով, ինչպիսին է Google Analytics-ը: Ավտոմատ կերպով հավաքագրված տեղեկություններն օգնում են մեզ ավելի լավ հասկանալ Ձեր նախասիրությունները, երբ Դուք օգտվում եք մեր Կայքից և Ծառայություններից:

Տեղեկությունների հավաքագրում երրորդ կողմերի կողմից

Որոշ դեպքերում մենք կարող ենք նաև հավաքագրել Ձեր Անձնական տվյալները երրորդ կողմի աղբյուրներից (երրորդ կողմ): Օրինակ՝ մեր վճարումների մատակարարներից: Այս տեղեկություններն օգնում են մեզ անհատականացնել և բարելավել մեր Ծառայությունները՝ համաձայն Ձեր նախասիրությունների, և նաև Ձեր տրամադրած Անձնական Տվյալների ստուգման և հաստատման համար:

Անձնական Տվյալների Մշակման Իրավական Հիմքերը 

Երբ մենք հավաքագրում ենք մեր հաճախորդների Անձնական Տվյալները, մենք դրանք մշակում ենք միայն այն դեպքում, եթե ունենք տվյալների պաշտպանության համապատասխան օրենքներով սահմանված իրավական հիմքեր, որոնք են.

  • Պայմանագրի կատարում։

Օրինակ, երբ Դուք գրանցվում եք 1win Կայքում, Դուք համաձայնում եք մեր պայմաններին: Կամ, երբ մենք կատարում ենք պայմանագրի դրույթներին համապատասխան գործողություններ, մասնավորապես՝ կայքերում գործարքների իրականացումը: 

  • Իրավական պարտավորություն։

Մենք մշակում ենք ձեր Անձնական Տվյալները մեր իրավական պարտավորություններին համապատասխանելու համար, մասնավորապես՝ փողերի լվացման դեմ պայքարի օրենքին, պատասխանատու խաղի պահանջներին և մեր խաղի արտոնագրի պայմաններին:

  • Գործնական և կոմերցիոն հետաքրքրություններ

Մենք կարող ենք մշակել ձեր Անձնական Տվյալները մեր լեգիտիմ (օրինական) ակնկալիքներով պայմանավորված: Մասնավորապես, որտեղ մենք, մեր ընկերությունների խմբի մյուս ընկերությունները կամ երրորդ կողմերն ունեն գործնական կամ առևտրային հետաքրքրություն:

  • Ձեր համաձայնության հիման վրա

Հազվադեպ մենք Ձեր Անձնական Տվյալները մշակում ենք Ձեր անձնական համաձայնությամբ: Օրինակ, երբ դա անհրաժեշտ է անմիջականորեն մարքեթինգային նպատակներով:

Ինչ նպատակներով են օգտագործվում մեր հաճախորդների Անձնական Տվյալները

Մեր հաճախորդների Անձնական տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով․

  • Մեր Կայքերի կառավարման,
  • Մեր Կայքերի և Ծառայությունների պատշաճ գործունեության ապահովման, 
  • Հաճախորդների կողմից պատվիրված ծառայությունների մատուցման` ի կատարումն պայմանագրի և լեգիտիմ ակնկալիքների,
  • Հաճախորդի տարիքի, գտնվելու վայրի, ինքնության կամ ինքնաբացառման կարգավիճակի ստուգման,
  • Պայմանագրի կատարման և օրինականության սկզբունքների շրջանակում հաճախորդի հաշվի ստեղծման և օգտագործման,
  • Իրավական պարտավորությունների, պարտականությունների և պատասխանատվության կատարման՝ համաձայն մեր 1win-ի բիզնեսին առնչվող օրենքների և պահանջների և մեր գործող արտոնագրի պայմանների,
  • Անօրինական գործողությունների կանխարգելման, ներառյալ փողերի լվացումը և պայմանագրային գործարքները,
  • Հաճախորդների աջակցության, ներառյալ տեխնիկական և վճարման հետ կապված խնդիրների կամ այլ խնդիրների կարգավորման համար տրամադրվող աջակցությունը,
  • Մեր կայքի ծառայությունների ընդլայնման և հաճախորդներին ավելի լավ գործիքների տրամադրման, 
  • Նոր գործառույթների փորձարկման և մշակման, ինչպես նաև մեր Կայքի և Ծառայությունների տեխնիկական վերլուծության, 
  • Ցանցի և տեղեկատվական անվտանգության ապահովման, ռիսկերի նվազեցման, ցանկացած խարդախ կամ վնասակար գործունեության հայտնաբերման և կանխման, 
  • Ֆինանսական գործարքների իրականացման, կառավարման և հաստատման, 
  • Տվյալների վերլուծության և ամփոփման, վիճակագրական տվյալների նախապատրաստման,
  • Հաճախորդների համար խարդախության ռիսկերի վերլուծության և երրորդ կողմի միջոցով նրանց տվյալների վավերացման,
  • Կայքում պատասխանատու խաղի ապահովման նպատակով հաճախորդների խաղային գործունեության գնահատման,
  • Նոր գործառույթների, բոնուսների և առաջարկների, անվտանգության թարմացումների մասին տեղեկությունների տրամադրման և Կայքի օգտագործման հարցում աջակցության,
  • Մարկետինգային հաղորդագրությունների և հաճախորդների կողմից պահանջված տեղեկատվության տրամադրման։

Օգտատիրոջ Անձնական Տվյալների Տրամադրում

Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել, որ մեր 1win ընկերությունը մեր հաճախորդների Անձնական Տվյալները տրամադրի երրորդ կողմին: Ձեր անձնական տվյալները կարող են տրամադրվել հետևյալ երրորդ կողմերին.

  • Ծառայություններ մատակարարող ընկերություններին և գործընկերներին, ովքեր օգնում են մեզ ապահովել մուտքը/հասանելիությունը մեր Կայք կամ գործարկել մեր Կայքերը կամ Ծառայությունները:
  • Կարգավորող, իրավապահ մարմիններին, պետական ​​մարմիններին, դատարաններին, խարդախության կանխարգելման գործակալություններին, արտոնագրող մարմիններին, կիբերսպորտային գործունեությունը վերահսկող մարմիններին կամ այլ երրորդ կողմերին: Մենք տրամադրում ենք մեր հաճախորդների անձնական տվյալներն այս կազմակերպություններին, եթե դա անհրաժեշտ է մեր օրինական իրավունքները պաշտպանելու համար: Մենք հաճախորդներին կտեղեկացնենք նման տրամադրումների մասին:
  • Գործընկերներին կամ այլ անձանց, ովքեր Ձեզ ներկայացրել են մեզ:
  • Այլ կողմերին՝ Ձեր համաձայնությամբ:

Տվյալների Միջազգային Փոխանցումներ

Օգտատերերի Անձնական տվյալները կարող են փոխանցվել և մշակվել իրենց բնակության երկրից բացի նաև այլ երկրներում: Այս երկրների օրենքները կարող են տարբերվել։ Եթե ​​մենք մշակում ենք Անձնական տվյալներն այլ երկրում, մենք ձեռնարկում ենք նախազգուշական միջոցառումներ դրանք պաշտպանելու համար:

Անվտանգություն

Մեր ընկերությունը՝ 1win-ը, երաշխավորում է օգտատերերին իրենց Անձնական Տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը: Մենք նաև պարտավորվում ենք ձեռնարկել համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները՝ տվյալների պաշտպանության համար, ինչպիսիք են՝

  • Տվյալների ծածկագրում՝ TLS ստանդարտի կիրառմամբ:
  • Հաճախորդների Անձնական Տվյալների հասանելիության սահմանափակում՝ բացառությամբ մեր ընկերության աշխատակիցների, պայմանագրային աշխատողների և գործակալների, ովքեր զբաղվում են այդ տեղեկությունների մշակմամբ:
  • Ցանցի պաշտպանություն բազմաշերտ անվտանգության համակարգով, ներառյալ firewalls-ը, ներխուժման պաշտպանության համակարգերը և ցանցի սեգմենտավորումը:
  • Սերվերի տեղակայումներն արդյունաբերական մակարդակի հոսթինգի օբյեկտներում, որոնք օգտագործում են կայուն անվտանգության համակարգեր՝ կանխելու ֆիզիկական մուտքը պաշտպանված սերվերներ: 
  • Անվտանգության, համակարգի գործողությունների, ծանուցումների և ահազանգերի շարունակական մոնիտորինգ բոլոր համակարգերից՝ սպառնալիքները հայտնաբերելու և վերացնելու համար:
  • Օգտատիրոջ և Կայքի միջև բոլոր կարևոր նամակագրությունները ծածկագրված են Secure Socket Layer (SSL) միջոցով՝ 256 բիթանոց բանալու կիրառմամբ:

Օգտատերերի Անձնական Տվյալների Պահպանում

Ձեր Անձնական Տվյալները հասանելի են Ձեր կողմից մասնակի ջնջման համար, որոշ տվյալներ ինքնաբերաբար ջնջվում են, իսկ որոշ տվյալներ անհրաժեշտության դեպքում պահպանվում են մեր կողմից: Երբ տվյալները ջնջվում են, մենք ապահովում ենք, որ դրանք ապահով կերպով և ամբողջությամբ հեռացվեն մեր սերվերներից կամ պահպանվեն միայն անանուն տարբերակով: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին մի շարք ծառայություններ, որոնք թույլ են տալիս նրանց ուղղել կամ ջնջել տվյալները: Օրինակ, հաճախորդները կարող են.

  • Խմբագրել անձնական տվյալները պրոֆիլում:
  • Ջնջել չատի կրկնօրինակը:
  • Ջնջել հաշիվն ամբողջությամբ:

Այնուամենայնիվ, մեր դեմ որևէ պահանջներից խուսափելու համար մենք պահպանում ենք հաճախորդի հաշվի տվյալները մինչև հաշիվը փակվելը, և հաշիվը փակվելուց հետո հինգ տարի: